Թուրքիայում քննություն է տարվում «CNN Turk» հեռուստաընկերության նկատմամբ՝ Էրդողանին վիրավորելու համար
Թուրքիայում քննություն է տարվում «CNN Turk» հեռուստաընկերության նկատմամբ՝ նախագահ Էրդողանին վիրավորելու առթիվ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Hurriyet» գործակալությանը:
Քննության համար առիթ է հանդիսացել լրատվական թողարկման ընթացքում Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քլիչդարօղլու արտահայտությունը ցիտելը:
Ինչպես հաղորդվում է, քննությունը տարվում է հեռուստաընկերության գլխավոր խմբագրի և հեռուստահաղորդման պրոդյուսերի նկատմամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել Քլիչդարօղլուն: Քլիչդարօղլին Էրդողանին «բռնապետ» էր անվանել: