Առաջին բանը, որ ամեն օր տեսնում եմ արթնանալիս, սա է. Եվա Ռիվաս (լուսանկար)
Երգչուհի Եվա Ռիվասն Instagram-ի իր էջում գրում է.
«Առաջին բանը, որ ամեն օր տեսնում եմ արթնանալիս, սա է: Իհարկե, որոշ բաների հետ համաձայն չեմ, բայց այն հիանալի է խթանում ! Հաճախ նպատակ ենք սահմանում ու վստահորեն շարժվում դեպի այն: Բայց որոշ ժամանակ անց մոռանում ենք, հոգնում, արդարացնումներ փնտրում, իսկ ավելի ուշ նորից ինքներս մեզ վարակելով նպատակասլացությամբ՝ սկսում ենք սկզբից:
Որպեսզի միշտ առաջ շարժվես, պետք է ինքդ քեզ օգնես ու ստիպես հիշել: Ամեն օր աչքերիդ առջև պետք է լինի ծրագիրը: Այդ դեպքում հետդարձ չի լինի: Որոշ առումով մենք կենդանի ռոբոտներ ենք, և մեր ուղեղն աշխատում է անկախ մեր ցանկությունից:
Այս տարբերակը հարյուր տոկոսով աշխատում է: Բոլորին խորհուրդ եմ տալիս: Հետո ինձ պատկանող նմանատիպ այլ պատ ցույց կտամ: Այն կոչվում է «Բարի առավոտ» »: