Պուտինը խոստացել է ահաբեկչություների դեմ պայքարել «նուրբ, բայց հաստատուն քայլերով»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը ահաբեկչությունների դեմ կպայքարի «խնամքով, բայց հաստատուն ձևով»: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալության պաշտոնական կայքին:
«Մենք կգործենք, ինչպես ասում էր հայտնի ֆիլմի հերոսը. «Խնամքով, բայց ուժեղ: Ուժեղ, բայց խնամքով»»,- հայտնել է Պուտինը:
Հաղորդվում է, որ Չեչնիայի Կենտրոնական շտաբի ղեկավարը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել՝ Սիրիայում միջազգային ահաբեկչությունների դեմ պայքարելու համար: Ի պատասխան՝ Պուտինը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար, իսկ զինվորականներին՝ արդյունավետ ռազմական գործողությունների:
Ավելի վաղ Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն չի պատրաստվում խառնվել Սիրիայի ներքին գործերին: