Լյուդմիլա Պուտինան փոխել է ազգանունը
ՌԴ Կաշառակերության դեմ պայքարի ֆոնդի հետախուզական բաժնի ղեկավար Գեորգի Ալբուրովը փաստաթղթերի հիման վրա եզրակացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կին Լյուդմիալն փոխել է իր ազգանունը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Собеседник»-ին:
Սանկտ Պետերբուրգում գտնվող բնակարանի՝ պետական հաշվառումից դուրսգրման մասին փաստաթղթերի մեջ նշվում է ոմն Լյուդմիլա Օչերետնայա Ալեքսանդրովնայի մասին, ում ծննդյան վայրն ու տարեթիվը համապատասխանում է Լյուդմիլա Պուտինի անձնական տվյալներին: Նշվում է, որ նախորդ տարվա օգոստոսին բնակարանն անցել է նրան: Տունը նախկինում պատկանել է Պուտինին, նրա կնոջն ու աղջիկներին:
Ինչպես հաղորդվում է, նոր անձնագիրը կինը ձեռք է բերել նախորդ տարվա փետրվարի 2-ին:
Վլադիմիր Պուտինն ու Լյուդմիլա Պուտինն իրենց բաժանման մասին հայտնել էին 2013 թվականի հունիսի 6-ին: