Դերասան Նիկոլայ Եղիազարյանի մեքենան կողոպտել են
Դերասան Նիկոլայ Եղիազարյանի մեքենան 2 օր առաջ կողոպտել են: Դեպքի հետ կապված մանրամասներ իմանալու նպատակով Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց դերասանի հետ:
«2 օր առաջ գողացել են մեքենայի կողային հայելիները՝ վնասելով դռները: Մեքենայի ներսում գտնվող իրերից ոչինչ չի պակասել»,- ասաց Նիկոլայ Եղիազարյանը։
Մեր թղթակցի հետ զրույցում դերասանն ասաց, որ նման դեպք պատահել է նաև 4 տարի առաջ, իր մեկ ուրիշ մեքենայի հետ, որի ժամանակ նաև մեքենայի դռներն են ջարդել:
Նիկոլայ Եղիազարյանը դեպքի հետ կապված որևէ մեկին չի կասկածում: Նա կատարվածը հերթական կողոպուտ է համարում:
«Վերջին շրջանում հաճախ են գողանում հատկապես կողային հայելիները, ես որևէ մեկին չեմ կասկածում, դժվար թե դիտավորություն լինի»,-ասաց նա: