Քիմ Քարդաշյանը ապշեցրել է իր նոր դեմքով (լուսանկար)
Քորթնի Քարդաշյանն Instagram-ի իր էջում իր քույրերի՝ Քիմ Քարդաշյանի և Քայլի Ջեների հետ լուսանկար է հրապարակել: Լուսանկարը համացանցում աղմուկ է բարձրացրել: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Առաջին հայացքից, ոչ մի արտասովոր բան չկա սանհանգույցում արված լուսանկարներում, սակայն եթե ուշադրություն դարձնեք Քիմի դեմքին, ապա կհասկանաք, թե ինչու է նկարն այդքան աղմուկ բարձրացրել:
Նկարի տակ գտնվող մեկնաբանություններում երկրպագունները ակտիվ քննարկում են Քիմ Քարդաշյանի դեմքը, որը կարծես ամբողջությամբ փոխված լինի:
«Սատանան տանի, ինչ է նա արել իր դեմքի հետ: Քորթնին ու Քայլին բնական տեսք ունեն, իսկ նա...»,-ասվում է մեկնաբանությունում:
Քիմի շրթունքները հղիությունից հետո այտուցվել են: Ավելի վաղ, Քիմն ասել էր, որ յուրաքանչյուր 3 ամիսը մեկ շրթունքների բոտեքս է անում, որպեսզի պահպանի իր արտաքին տեսքը: Հղիության պատճառով նա հրաժարվել է ներարկումներից, որի պատճառով էլ նրա շրթունքներն այսպիսի այտուցված տեսք ունեն:
«Հղիության ընթացքում բոլորի մոտ քաշի ավելացում է լինում: Իմ դեմքը, համապատասխանաբար, լցվել է»,-դեմքի հետ կապված փոփոխությունների մասին ասել է Քիմը: