Ճռճռան խոսքերից զատ լավ կլիներ ոչ միայն ճառել, այլև կոնկրետ գործ անել
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև այս պահին ընթացող բանավեճի ընթացքում լսում ենք բազմաթիվ խնդիրների ու դրանց յուրովի լուծման կոմպլեքսների շարք: Ինչը լսում էինք ամբողջ քարոզչության ընթացքում:
Լավ կլիներ, որ Երևանի խնդիրների ու դրանց լուծման մասին բարձրաձայնող ուժը կամ ներկայացուցիչը ամեն օր զբաղվեր դրանով, այլ ոչ' ընտրությունից ընտրություն: Բոլորս էլ գիտենք, որ Երևանի ավագանու' այս ձևաչափով ընտրությունները (չխառնել համայնքապետի ընտրությունների հետ) անցկացվում են արդեն երկրորդ անգամ: Իսկ այսօր քարոզարշավին մասնակցող ուժերից մի քանիսը ներկայացված են ավագանու գործունեության ծավալման աշխատանքներին: Այնպես որ այդ ճռճռան խոսքերից զատ լավ կլիներ ոչ միայն ճառել, այլև կոնկրետ գործ անել:
Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան էջից: