Կալուգայում Խոզի գրիպով 42 հիվանդ կա
Կալուգայում Խոզի գրիպով վարակվածների թիվը գնալով ավելանում է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ 42 մարդու մոտ ախտորոշվել է H1N1 տեսակի վիրուս:
Գրիպի ընդհանուր տեսակի վարակով տարածաշրջանում 94 հիվանդ բնակիչ կա: Սուր շնչառական վիրուսով վարակված է շուրջ 9.000 մարդ:
Նշվում է, որ Խոզի գրիպից Կալուգայում մահացել է 1 մարդ: