Ադելի երկրպագուհին աստղի հետ իր ապշեցնող նմանությամբ ցնցել է համացանցը (լուսանկարներ)
Բոլորս կարծում էինք, թե հոլիդվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոյի շվեդացի կամ ռուս նմանակներից հետո մեզ ոչինչ չի զարմացնի: Սակայն շվեդացի աղջկան դա հաջողվել է: Նրա լուսանկարները ցնցել են ողջ համացանցը, քանի որ աղջիկն ապշեցուցիչ նմանություն ունի երգչուհի Ադելի հետ: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Աղջիկը, ով Instagram-ի իր էջում ունի ավելի քան 5 000 հետևող, լուսանկարներ է հրապարակել և օգտատերերին զարմացրել իր նմանությամբ:
Էլլինոր Հելբորգը զբաղվում է դիմահարդարմամբ:
«Ինձ մշտապես ասում են, թե շատ նման եմ Ադելին, դրա համար որոշեցի նրա ոճով դիմահարդարում անել»,- իր միկրոբլոգում գրել է աղջիկը՝ հրապարակելով մի քանի լուսանկար:
Գնահատե՛ք ինքներդ:
Հիշեցնենք, թե ինչպիսին է Ադելը: