Մահացել է հայտնի մյուզիքլների հեղինակը
ԱՄՆ-ում 80 տարեկանում մահացել է բազմաթիվ մյուզիքլների հիմնադիր և «Չիկագո» մյուզիքլի համար «Օսկարի» արժանացած Մարտին Ռիչարդսը: Ռիչարդսի գործակալը հայտնել է,որ Բրոդվեյի աստղը մահացել է Նյու Յորքում: Նա վերջին ամսիներին տառապում էր քաղցկեղով:
Ռիչարդսի ամենահայտնի գործերն են «Չիկագո», «Սվինի Թոդ», «Քսաներորդ դարում» մյուզիքլները: 2003 թվականին նա դարձավ «Չիկագոյի» էկրանացման հեղինակը, որի համար արժանացավ «Օսկարի»: Ռիչարդսի վերջին աշխատանքը «Մեծ Մայբել. բլյուզի հոգի» մյուզիքլն էր, որը Նյու Յորքի թատրոններում հայտնվելու է հաջորդ ամռանը: