Եգիպտոսը Թուրքիայից պահանջում է դադարել խառնվել երկրի ներքին գործերին
Եգիպտոսը Թուրքիայից պահանջել է դադարել խառնվել երկրի ներքին գործերին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Եգիպտոսի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությանը:
«ԱԳՆ-ի ներկայացուցիչը Թուրքիայի իշխանություններին հորդորել է դադարել խառնվել Եգիպտոսի ներքին գործերին և չհերքել իրականությունը՝ կապված Եգիպոսի միջազգային կարգավիճակի հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Այս հայտարարությունն արվել է՝ ի պատասխան Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի այն հայտարարությանը, թե Եգիպտոսում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները ռազմական հեղաշրջման արդյունք են:
Կահիրեի և Անկարայի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ 2013 թվականին եգիպտացի զինվորականները տապալեցին նախագահ Մուհամմեդ Մուրսիին: Թուրքիայի կառավարությունը քննադատել է այս իրողությունը և այն համարել անընդունելի: