Թուրքիան փորձում է վերստեղծել Օսմանյան կայսրությունը. Իրաքի վարչապետ
Թուրքիան փորձում է վերստեղծել Օսմանյան կայսրությունը: Այս մասին հայտնել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին: Նա նաև կասկածում է այն բանում, թե Թուրքիան պայքարում է «ԻՊ»-ի դեմ՝ կրկին կոչ անելով պաշտոնական Անկարային զորքերը դուրս բերել Իրաքի հյուսիսից: Այս մասին հայտնում է «Rambler News Service» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Iraqi News»-ին:
«Թուրքիան հայտնում է, թե ցանկանում է պայքարել «ԻՊ»-ի դեմ, սակայն, անկեղծ եմ ասում, ես չեմ տեսնում դա»,- հայտնել է Ալ Աբադին:
Նրա խոսքով՝ «թուրքերը պետք է վերանայեն իրենց առաջնահերթությունները և դադարեն քրդերին դիտել որպես կարևորագույն խնդիր»:
Իրաքի վարչապետն իր երկրում թուրքական զորքերի ավելի մեծ քանակի ներկայությունը համարում է անընդունելի: