Թուրքիայում 23 մարդ են ձերբակալել «ԻՊ»-ի հետ կապեր ունենալու կասկածանքով
Թուրքական Կիլիս նահանգում, որը սահմանակից է Սիրիային, զինվորականները բռնել են 23 մարդու, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով լիբանանյան The Daily Star-ին։
«Ձերբակալվել է 23 մարդ, որոնք կասկածվում են «ԻՊ»-ի գործունեությանը մասնակցելու մեջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ձերբակալվածների թվում են 21 անչափահասներ։ Այլ տվյալներ, այդ թվում նաև՝ կասկածյալների ազգությունը, չեն հաղորդվում։
Նրանց ձերբակալել են հունվարի 23-ին, երբ նրանք փորձել են անցնել Էլբեյլիի շրջան։