Քրիստինե Օրբակայտեն արժանացել է «ՌԴ վաստակավոր արտիստի» կոչման
Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով «վաստակավոր արտիստի» կոչման է արժանացել երգչուհի և դերասանուհի Քրիստինե Օրբակայտեն:
Քրիստինեն առաջին անգամ յոթ տարեկանում հանդես է եկել «Չուչել» կինոնկարում, որն էլ հետագայում արժանացել է ԽՍՀՄ պետական և մոսկովյան կինոփառատոնի գլխավոր մրցանակին:
Այսօր երգչուհու երգացանկում կա ավելի քան 150 երգ, ինչպես նաև տասնյակ հեռուստատեսային աշխատանքներ, անհաշիվ մրցանակներ՝ ներառյալ World Music Awards, «Муз-ТВ» երեք մրցանակ և 11 «Золотой Граммафон»: