Սելենա Գոմեսը բացատրել է բաց տեսահոլովակում նկարահանվելու պատճառը
Ամերիկացի հայտնի երգչուհի Սելենա Գոմեսը դեկտմեբերին «Hands to Myself» երգի հիման վրա տեսահոովարկ էր թողարկել: Երկրպագուները սկսել են բաց տեսարանների համար քննադատել 23-ամյա երգչուհուն: Այս մասին գրում է rambler.ru-ն:
Մեկ ամիս անց երգչուհին որոշել է բացատրել, թե ինչու է այդպիսի կերպարով ներկայացել:
«Իմ տեսահոլովակում ես ցանկացել եմ ցույց տալ, թե որն է իսկական սերը, իսկ դրա համար հարկավոր էին այսպիսի հյութալի տեսարաններ: Մենք բոլորս երազում ենք մեր կյանքի մասին և հաճախ, սիրո մտքերը մեզ կարող են այնքան գրավել, որ մենք կորցնենք վերահսկողությունը»,-ասել է երգչուհին: