Շատերն են կարծում, որ նոր պլաստիկ վիրահատության եմ դիմել. Եվա Ռիվաս (լուսանկար)
Երգչուհի Եվա Ռիվասը վրդովված է, որ իրեն անհանգստացնում են նոր լուսանկար չհրապարակելու, ավելին՝ պլաստիկ վիրահատության փաստը թաքցնելու համար։ Ուստի նա որոշել է լուսանկարել դեմքը և ցույց տալ, որ արտաքինում փոփոխություններ չի կատարել։
Նա Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Շատերն ինձ գրում են, որ նոր լուսանկարներ չեմ հրապարակում: Նրանք կարծում են, որ նոր պլաստիկ վիրահատության եմ դիմել և այժմ վերականգնվում եմ:
Այդ ամենն ինձ այնքան է ձանձրացրել, որ որոշեցի լուսանկարել դեմքս ու ցույց տալ, որ ոչ մի վիրահատություն չի կատարվել: Ուղղակի որոշ ժամանակ չեմ ցանկանում լուսանկարներ հրապարակել ու պատմել անձնական կյանքիս մասին՝ որտեղ եմ, ինչով եմ զբաղված և այլն:
Այո, իմ արտաքինում կլինեն փոփոխություններ, բայց ես դրանք կցուցադրեմ ավելի ուշ: Դրանք ոչ մի կերպ կապված չեն պլաստիկ վիրահատության հետ»: