Քիմ Քարդաշյանը մեղադրել է մորը ոսկեգույն մարմարի գողության մեջ (տեսանյութ)
Քիմ Քարդաշյանը առաջին անգամը չէ, որ վեճեր է ունենում մոր՝ Քրիս Ջեների հետ։ «Քարդաշյանների ընտանիքը» ֆիլմի նոր սերիայում Քիմը որոշել է մեղադրել մորը այն բանում, որ վերջինս գողացել է իր ոսկեգույն մարմարե սալիկը, որը Քիմը պատվիրել էր իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի լոգարանի համար։ Քիմը Քրիսին 1 միլիոն դոլար է առաջարկել, եթե վերջինս կարողանա այն «գտնել»։
«Երբ մենք տեղափոխվեցինք մայրիկի մոտ, մենք մեզ հետ վերցրինք ոսկեգույն մարմարի բոլոր սալիկները։ Նա վերցրել է իմ մարմարը՝ չխնդրելով կամ չվճարելով դրա դիմաց։ Ես պետք է պարզեմ՝ ինչ է տեղի ունեցել և նոր պլան մտածեմ»,- նշում է Քիմը տեսանյութում։
Տեսանյութում աղջիկն ասում է մորը, որ «պետք է փոխի Քանյեի ամբողջ լոգարանը», բայց մայրը ակնհայտորեն չի աջակցում դստերը այդ հարցում։ Քրիսը պատմել է, որ վերցրել է միայն 6 սալիկ, բայց Քիմը պնդում է, որ ստացել է հաշիվը և գիտի, որ դրանք տասն են եղել։
Խնդիրն այն է, որ իտալական ընկերությունում, որից նրանք պատվիրել էին ոսկեգույն մարմարը, վերջացել են այդ տեսակի մարմարները, ուստի նոր պատվերին պետք է սպասել շատ երկար։