Իրանն ու Չինաստանը կնքել են ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր 25 տարով
Իրանը և Չինաստանը կնքել են ռազմավարական համագործակցության պայմանագիր 25 տարով։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «IRNA» գործակալությանը։
Պայմանագրի կնքման մասին հայտարարել է Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ընթացքում։
Չինաստանի նախագահի՝ Իրան այցի ընթացքում ստորագրվել են 17 համաձայնագրեր։ Մասնավորապես, նրանցից մի քանիսում խոսվում է էներգետիկայի, ֆինանսների, արդյունաբերության, շրջակա միջավայրի և տեխնիկայի ոլորտներում համագործակցության մասին։
Նշվում է նաև, որ այցի ընթացքում առաջնորդները քննարկել են «Մետաքսի ճանապարհի» ծովային հատվածի զարգացման հարցը։