Համացանցում հայտնվել են հղի Ժաննա Ֆրիսկեի բացառիկ լուսանկարները
Ժաննա Ֆրիսկեի մահվանից արդեն անցել է կես տարի, սակայն նրա ծնողները մինչ օրս չեն կարողանում պայմանավորվել դստեր քաղաքացիական ամուսնու Դմիտրի Շեպելևի հետ թոռնիկի՝ 2-ամյա Պլատոնի հետ հանդիպման համար։ Ըստ Ժաննայի հարազատների, հեռուստահաղորդավարը արգելում է իրենց տեսնել տղային, և նույնիսկ խնամակալության մարմիններն են անզոր գտնվել իրենց օգնելու հարցում։ Արդյունքում գործը դատարան է հասել։
Իսկ մինչ այդ համացանցում են հայտնվել Ժաննայի եզակի լուսանկարները, որտեղ նա հղի է։ Լուսանկարները հրապարակել է երգչուհի քույրը՝ Նատալյան, Instagram-ի իր էջում։ Քույրը շատ ծանր է տանում հարազատի կորուստը։
«Ամենաերջանիկ պահն էր»,- գրել է Ժաննայի կրտսեր քույրը։