Թող բոլորիս մանկության սիրո հեքիաթն իրականություն դառնա. Սոնա Ռուբենյան
Երգչուհի Սոնա Ռուբենյանը Ֆեյսբուքի իր էջում նոր լուսանկար է հրապարկել իր նշանադրության արարողությունից և շնորհավորել բոլոր սիրահարների Սուրբ Սարգսի տոնը։
Շնորհավոր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։ Թող բոլորիս մանկության սիրո հեքիաթն իրականություն դառնա։
Միակ այս բառը` ներդաշնակություն,
Իր մեջ կրում է միտք, հոգի ու սիրտ,
Եվ այս ամենի ամփոփումն անշուշտ
Պարգևն է Տիրոջ, որ կոչվում է ՍԵՐ,
Երանի՜ նրան, ով աշխարհ գալուց
Ավանդ է ստացել երեքը մեկտեղ։
Եվ կյանքի բովում երջանիկ է նա,
Ով ճաշակում է ներդաշնակություն։
Մարմնի ու հոգու, կյանքի ու սիրո։
Եվ նա, ով ունի իր կյանքում մեծ սեր,
Թող լուռ աղոթի այդ մեկի համար,
Ում հետ ստացել է Աստծուց օրհնություն։
Իսկ սերը մարդուց պահանջում է մի առաքելություն`
Ցույց տալ աշխարհին անբասիր սերը,
Ու սիրո լեզվով պատմել ամենքին
Որ սերն է կյանքի միակ պարգևը։