Անկարան հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը.Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրք զինվորականներին ուղարկել են Իրաք, որպեսզի պայքարեն «ԻՊ»-ի դեմ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Անկարան հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա:
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Դավութօղլուն նաև ասել է, որ միայն սիրիական լեգիտիմ ընդդիմությունը կարող է ներգրավվել Սիրիայում իրադրության շուրջ բանակցային գործընթացին:
Թուրքիայի վարչապետը Կիպրոս այցելության համար շնորհակալություն է հայտնել Բայդենին՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ը լուրջ դեր է խաղում Կիպրոսի խաղաղ բանակցություններում։