«Ил-76» ինքնաթիռը շարժիչի անսարքության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել
«Ил-76» բեռնատար ինքնաթիռը «Վնուկովո» օդանավակայանից Սևաստոպոլ մեկնելիս արտակարգ վայրէջք է կատարել: Արտակարգ վայրէջքի պատճառը տագնապի ազդանշաններն են եղել: Այս մասին գրում է РИА «Новости»-ին:
«ТТФ 9063 չվերթով «Ил-76»-ը թռչելիս է եղել Ստավրոպոլ: Ոչ մի վտանգ չկա: Ինքնաթիռը վայրէջք է կատարել: Ինքնաթիռում ուղևոր չկա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նախնական տվյալներով՝ անսարքությունները կապված են եղել շարժիչի հետ: