Թուրքիայում ձերբակալել են ազգությամբ քուրդ կին քաղաքապետին
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է քրդաբնակ Շրնաք նահանգի Չիզերի քաղաքի կին քաղաքապետին՝ Լեյլա Իմրեթին: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն:
Ինչպես հայտնում է քրդական «DIHA» գործակալությունը՝ կնոջ՝ քաղաքապետի պաշտոնի լիազորությունները դադարեցվել են մի քանի օր առաջ, իսկ հունվարի 21-ին նա բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք:
Ջիզրե քաղաքում պարետային ժամ է հայտարարված, և բոլոր խախտողները կարող են կրակոցի զոհ դառնալ:
Ավելի վաղ «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել էր մի զեկույց, որում նշվում էր, որ Թուրքիայի կառավարական ուժերի հարձակումները քրդաբնական քաղաքաների վրա սպառնալիք են ներկայացնում շուրջ 200 000 մարդու կյանքի համար և կարող են դիտարկվել որպես «կոլեկտիվ պատիժ», որի կիրառումն արգելվում է Ժնևի՝ 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիայով: