«Ռուսֆոնդ»-ում միայն հիմարներ են նստած. Ժաննա Ֆրիսկեի հայրը՝ դստեր բուժման գումարի գողության մասին
Հերթական սկանդալն է ծագել այն 25 միլիոն ռուբլու շուրջ, որը հավաքվել էր երգչուհի Ժաննա Ֆրիսկեի բուժման նպատակով: Այս մասին հայտնում է Super.ru-ն: «Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպությունը հայտնել է, որ այդ գումարի մեծամասնությունը՝ 21 միլիոն ռուբլի, գողացել են:
Ժաննա Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիր Բորիսովիչ Ֆրիսկեն, հայտնել է, որ կարող է ինքնուրույն հաշիվները մաքրել, իսկ բարեգործական կազմակերպությանը փնովել է:
««Ռուսֆոնդ»-ն ի՞նչ է, գիտի, որ արդեն գործը վերջացե՞լ է: Որքան կարող եք, հեռու գնացեք Ձեր «Ռուսֆոնդ»-ի հետ: Դեռևս դատը չի եղել, սակայն նրանք արդեն նման հիմարություններ են գրում: Ես ավելի քան 50 միլիոնի փաստաթուղթ ունեմ: Երբ հարկ լինի, ես դրանք կներկայացնեմ դատարան: Մեր ժառանգականության գործը դեռևս չի ավարտվել: «Ռուսֆոնդ»-ում միայն հիմարներ են նստած»,- հայտնել է երգչուհու հայրը: