«Ճանապարհի սկզբին» փաստագրական ֆիլմը` Ստամբուլի միջազգային ֆիլմերի փառատոնում
Թուրքիայից և Հայաստանից մի խումբ երիտասրդների' հայկական հետքերով Մուշից Գյումրի ճանապարհորդությունը ներկայացնող «Ճանահպարհի սկզբին» փաստագրական ֆիլմը Ստամբուլի 32-րդ միջազգային ֆիլմերի փառատոնում առաջին ցուցադրությունից հետո մայիսի 3-ին կցուցադրվի ծխախոտի պահեստում: Ըստ ermenihaber.am-ի` ցուցադրությունից հետո տեղի կունենա քննարկում' հարց ու պատասխան:
Ֆիլմի ռեժիսյորը Սոմնուր Վարդարն է, օպերատոր և ռեժիսյորի օգնականը Գոռ Բաղդասարյանն է, իսկ պրոդյուսերը' Զեյնեփ Գյուզելը: Ֆիլմը երկու երկրներից մի խումբ երիտասարդների' «Միմյանց հետ հանդիպել» ծրագրի շրջանակում 6 ամիս ընդմիջումով 2 տարբեր քաղաքներում հանիպման մասին է պատմում: Սկզբում Մուշում հայկական հետքեր փնտրող երիտասարդները հետո Գյումրում Մուշից աքսորված, վերապրած հայերի սերունդների հետ են խոսում: Երիտասարդ ընկերները պատմության, հիշողության, ժխտման և իրողության պահանջների հետ միասին ընկերության և վստահության հասկացության մասին էլ են հարցուփորձ արել:
Ֆիլմը ծանոթացնում է նաև երիտասրդների բախման և հաշտեցման արտահայտությունների քննարկումներին որոնք տեղի էին ունենում կրքոտ և ազնիվ, երբեմն զգայուն, անվստահության և անշահախնդիր մի երիտաարդական հրճվանքով: