Կրակն ընկա՞նք, որ մի քանի սերիալում նկարահանվեցինք, այ ճղճիմներ. Կայա Խուրշուդյանի պատասխանը չուշացավ
Երեկ համացանցում լուսանկարներ էին տարածվել, որ Կայա Խուրշուդյանը մեծացրել է շրթունքները, սակայն անցել է չափը: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իր հասցեին կատարված քննադատությունների վերաբերյալ:
«Կարծում եմ` ավելի կարևոր թեմաներ կան գրելու, բարձրաձայնելու, քան իմ շրթունքները: Էտ որ օրական զինվոր ա իբր ինքնասպան լինում, դրա մասին ինչի՞ չեք գրում, այ սուտի լրագրողներ: Ասեմ ինչի, որովհետև էդքան պրասմոտր չի՞ բերում չէ: Թե կարծում եք` հայտնի մարդկանց վրա ցեխ շպրտելով, կարաք ինքնահաստվեք, այ ճղճիմներ: Վայ մեղկամ ձեզ…. կրակն ընկա՞նք, որ մի քանի սերիալում նկարահանվեցինք… տենց լավ չի զուգարան գնալու ժամերն էլ հրապարակեք: Աստված իմ, հանգիստ թողեք ինձ… ես շատ երջանիկ եմ ու շատ շնորակալ եմ Աստծուց արտաքինիս համար ու նաև շնորակալ եմ, որ ունեմ միջոցներ ավելի գեղեցիկ երևալու համար: Իսկ չար մարդկանց ուղղակի խորհուրդ կտայի գոնե ցածրաձայն նախանձեն, լա՞վ»: