Պետերբուրգում «օրենքով գողերի» որս է սկսվել. Զուռա Կախենտինցին կրկին ձերբակալվել է (տեսանյութ)
Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм»-ին՝ «օրենքով գողերի» տարբեր խմբերի միջև ծագած վեճերն ու տարաձայնությունները՝ զերծ չեն մնացել ՌԴ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնից: Հունվարի 18-ին՝ Պետերբուրգի «Մարրակեշ» ռեստորանում ձերբակալվել է «օրենքով գող» 38-ամյա Սերգո Ցոցխալաշվիլին, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Զուռա Կախենտինցի անվամբ:
Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է 4.5 գրամ ամֆետամին, որի պահման համար կարող է սպառնալ մոտ 10 տարվա ազատազրկում: Նշենք, որ Սերգո Ցոցխալաշվիլին ազգությամբ վրացի է:
Ըստ «Прайм Крайм»-ի՝ նա նախկինում դատված չի եղել, սակայն մեկ անգամ ենթարկվել է քրեական պատասխանատվության՝ կրկին թմրանյութերի պահման համար: Սերգո Ցոցխալաշվիլին թագադրվել է 2014-ին՝ Թուրքիայում:
Մոտ կես տարի նա կարողացել էր թաքնվել իրավապահների աչքից, սակայն Նոր տարվա շեմին նրան չհաջողվեց ժամանակին անհետանալ: Նրա համար, Նոր տարվա շեմին տեղի ունեցած առաջին ձերբակալությունը, ոչ ավել ոչ պակաս նոր իրականության սկիզբ էր: Նրան ձերբակալել էին դեկտեմբերի 24-ին: Սկզբնական շրջանում իրավապահները տեղեկություններ են ունեցել, որ նրա մոտ թմրանյութ է եղել: Սակայն այդ անգամ նա «մաքուր» է եղել և ազատ արձակվել: