Իրանի հարավում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Իրանի հարավում գտնվող Փարս նահանգում գրանցվել է 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի խորությունը կազմել է մոտ 28.4 մետր: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության հաղորդած տվյալներին:
Մոտակա մեծ բնակչություն ունեցող հատվածը էպիկենտրոնից գտնվում 83 կիլոմետր հեռավորության վրա: Դա Դարաբ քաղաքն է, որն ունի 54 հազար բնակիչ:
Իսկ Լար քաղաքը, որը նույնպես գտնվում է այդ նահանգում, 117 կիլոմետր հեռավորության վրրա է:
Երկրաշարժի հետևանքով ավերածությունների, զոհերի կամ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան: