Սելին Դիոնը՝ ամուսնու թաղման ժամանակ (պաշտոնական լուսանկարներ)
Հրապարակվել են երգչուհի Սելին Դիոնի ամուսնու թաղման արարողության լուսանկարները: Հիշեցնենք, որ հունվարի 14-ին քաղցկեղից մահացել է երգչուհու ամուսինը՝ Ռենե Անջելիլին: Երգչուհու համար շատ ծանր շրջան է, քանի որ օրեր անց մահացավ նաև նրա եղբայրը: Մահվան պատճառը կրկին քաղցկեղն էր:
Երեկ՝ հունվարի 21-ին, Կանադայի Մոնրեալ քաղաքի բազիլիկ եկեղեցիներից մեկում, որտեղ 21 տարի առաջ տեղի էր ունեցել զույգի պսակադրությունը, տեղի է ունեցել երգչուհու ամուսնու թաղման արարողությունը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Սելին Դիոնի ամուսնու թաղման արարողությունը ուղիղ եթերով հեռարձակվել է տեղական հեռուստաընկերությամբ և համացանցով: Արարողությանը ներկա են եղել Սելին Դիոնը, նրա 15-ամյա որդի Ռենե Շառլը և 88-ամյա մայրը՝ Թերեզան, նաև Մոնրեալի քաղաքապետ Դեննի Կոդդերը:
Արարողությունից հետո շուրջ 7 ժամ երգչուհին կանգնած է եղել ամուսնու դիու մոտ՝ ընդունելով մարդկանց ցավակցությունները: Երգչուհուն սատարելու էին գնացել հարյուրավոր երկրպագուներ: