ԱՄՆ-ն Թուրքիային կշտամբել է «ԻՊ»-ի դեմ պայքարում անբավարար ջանքեր գործադրելու համար
ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ Թուրքիան բավարար ջանքեր չի գործադրում «ԻՊ» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
«Թուրքիան բազում տարիների մեր ընկերն է և ՆԱՏՕ-ի կազմում գտնվող մեր դաշնակիցը: Մենք աջակցում ենք Թուրքիային: Մենք նրա կողքեին ենք ահաբեկչությունների դեմ պայքարում: Սակայն իրականությունը հետևյալն է. Թուրքիան երկար սահման ունի Իրաքի և Սիրիայի հետ, և Թուրքիայի սահմանների երկու կողմերով էլ կա ահաբեկիչների մեծ հոսք»,- հայտնել է Քարթերը:
Նա ընդգծել է, որ «թուրքերը կարող են ավելին անել «ԻՊ»-ի դեմ պայքարում»: