Էմինեմի աղջկա մորը գտել են մահացած վիճակում
Էմինեմի աղջկա մորը սպանված են գտել: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Նախնական տվյալներով՝ կինը մահացել է թմրանյութի, ամենայն հավանականությամբ, հերոինի շատ մեծ չափաբաժնից:
Ինչպես հայտնել է մահացած կնոջ ընկերը, նա երկար ժամանակ կախվածություն է ունեցել հերոինից և այլ թմրամիջոցներից, սակայն հանրությանը դա հայտնի է դարձել ընդամենը 4 ամիս առաջ:
Դաուն Սքոթը 41 տարեկան էր: Նա ռեփեր Էմինեմի նախկին կնոջ երկվորյակ քույրն էր, միաժամանակ ռեփերի աղջկա կենսաբանական մայրը:
Դաունի հետ Էմինեմը ծանոթացել էր դեռևս 15 տարեկան հասակում: Նրանք բավականին ջերմ հարաբերություններ ունեին, դրա համար Էմինեմը շոկի մեջ է հայտնվել՝ լսելով կնոջ մահվան բոթը: