Պատրաստ եմ ողջ կյանքս բանտում անցկացնել, միայն թե խուսափենք երրորդ պատերազմից. Քադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Գրոզնիում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հայտնել է, որ պատրաստ է բանտ նստել, որպեսզի երկիրը խուսափի նոր պատերազմից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալության պաշտոնական կայքին:
«Չեչնիան այն օբյեկտն է, որն այս վերջին տարիներին ընտրվել է Եվրոպայի և Արևմուտքի կողմից, որպեսզի ոչնչացնի Ռուսաստանի անկախ պետությունը: Ես պատրաստ եմ ինձ վրա պատասխանատվություն վերցնել, որպեսզի մեր ազգը լավ ապրի, և պատրաստ եմ ողջ կյանքս բանտում անցկացնել, որպեսզի թույլ չտամ հանրապետությունում երրորդ պատերազմի սկիզբը»,- հայտնել է Քադիրովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գրոզնիում ի աջակցութուն Քադիրովի և Պուտինի՝ ցույցեր են տեղի ունենում: