Պուտինը Ասադին հրաժարական տալու առաջարկ չի արել. Պեսկով
Կրեմլը հերքել է «Financial Times»-ի այն հաղորդագրութունը, որի համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի ախագահ Բաշար Ասադին առաջարկել է հրաժարական տալ: Այս մասին գրում է Rns.online-ը:
«Ո՛չ, լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ արևմտյան հետախուզական աղբյուրները հայտնել էին, թե ՌԴ նախագահը Ասադին առաջարկել է հրաժարական տալ, իսկ վերջինս խիստ մերժումով է պատասխանել: