Լավրովն ու Պան Գի Մունը քննարկել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հարցերը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Լավրովն ու Պան Գի Մունը քննարկել են Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հարցերը: Նրանք անդրադարձել են նաև Սիրիայի իրավիճակին:
Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկիրը կներկայացնի Մյունխենի կոնֆերանսում: