Մայլի Սայրուսն ու Լիամ Հեմսվորթը կրկին նշանադրվել են
Երգչուհի Մայլի Սայրուսն ու դերասան Լիամ Հեմսվորթը կրկին նշանադրվել են: Երգչուհին շատ երջանիկ է: Զույգը վերջին մի քանի ամսում շատ է մտերմացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հեմսվորթը երգչուհուն առաջին անգամ առաջարկություն էր արել 2012 թվականին: 2013 թվականի վերջին նրանք բաժանվել էին:
Նշվում է, որ դերասանն այնքան էլ չի սիրում իր կյանքը հանրայնացնել: ԶԼՄ-ների տվյալներով՝ այժմ զույգը որոշում է, թե որտեղ է ցանկանում ապրել: