Մարինա Գրեգի համար աշխատանքային նոր փուլ է սկսվում
Հայտնի հաղորդավարուհի Մարինա Գրեգը իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել և մակագրել. «Այսօրվանից իմ կյանքում աշխատանքային նոր փուլ է սկսվում։ «Արմնյուզ» հեռուստաընկերությունն ինձ վստահեց ինձ համար շատ պատասխանատու ձևաչափ` «Արմնյուզ լրատվականը»։ Հուսով եմ` կարդարացնեմ բոլորի սպասումները, և այս ֆորմատում կկարողանամ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, ներկայանալ առավել հետաքրքիր և արդյունավետ աշխատանքով»։