Պետերբուրգում բժիշկների անտարբերության պատճառով հայ կինը կորցրել է երեխային (տեսանյութ)
ՌուսաստանՊետերբուրգի Ալեքսանդրովյան հիվանդանոցում աղմկահարույց դեպք է տեղի ունեցել. արնահոսող հղի կնոջը երկար ժամանակ չեն ցանկացել ընդունել: Միջադեպի մասին հայտնի է դարձել ականատեսի շնորհիվ: Այս մասին գրում է Lifenews78.ru-ն:
Հղի կինը Հայաստանի քաղաքացի, 39-ամյա կին է եղել, ում հարազատները հիվանդանոց են հասցրել իրենց մեքենայով, որպեսզի ժամանակ չկորցնեն շտապօգնության մեքենային սպասելու վրա, սակայն հիվանդանոցում բժիշկներն անգամ ուշադրություն չեն դարձրել հղի կնոջ վրա:
Ականատեսը տեսագրել է, թե ինչպես են բժիշկները անտեսում կնոջ ու նրա հարազատների օգնություն ցուցաբերելու խնդրանքներն ու աղաչանքները: Միայն որոշ ժամանակ հետո բժիշկներն օգնություն են ցուցաբերել, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել:
Մանրամասները՝ տեսանյութում: