Սամարայում 21-ամյա հայ երիտասարդ է ձերբակալվել՝ 28-ամյա հայրենակցին սպանելու կասկածանքով (լուսանկար)
Սամարա քաղաքի իրավապահները ձերբակալել են 28-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողին: Խոսքը «Վիվա լենդ» առևտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած դանակահարության մասին է, որի ժամանակ մարդ էր սպանվել: Այս մասին գրում է Progorodsamara.ru-ն:
Կասկածյալը 21-ամյա հայ է, սպանվածի հայրենակիցն ու ծանոթը, ով նույնպես միջադեպի ժամանակ վիրավորվել է: Օրերս նա ձերբակալվել է համաձայն ՌԴ քննչական օրենսգրքի 91-րդ հոդվածի: Նշենք, որ նա նախկինում դատված է եղել: Նա նաև մշտական բնակության վայր և աշխատանք չունի:
Մոտ օրերս երիտասարդի նկատմամբ խափանման միջոց կընտրվի և մեղադրանք կառաջադրվի «սպանություն» հոդվածի (105) հատկանիշներով: Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավվել է: Քննության տվյալներով` վիճաբանությունը, որը հանգեցրել է ողբերգության, կարող էր տեղի ունենալ 3000 ռուբլի պարտքի պատճառով: