Համացանցում հայտնվել են 19-ամյա Լեոնարդո Դի Կապրիոյի մինչ այժմ անհայտ լուսանկարները
Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հինգերորդ անգամն է նոմինացվում ամերիկյան «Օսկար» կիոնակադեմիայի մրցանակին։ Փետրվարի 28-ին նրա երկրպագուները կիմանան՝ կդառնա նա վերջապես օսկարակիր, թե՞ ոչ։
Իսկ մինչ այդ նրանք ակտիվորեն քննարկում են հազվագյուտ և մինչ այժմ անհայտ 19-ամյա Դի Կապրիոյի լուսանկարները։ Այս մասին հաղորդում է Cosmo.ru-ն։
Լուսանկարներն արված են առաջին անգամ «Օսկար»-ի նոմինացվելուց մեկ տարի առաջ։ Այդ ժամանակ դերասանը խաղում էր մտավոր հետամնաց տղամարդու դեր։