ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Թուրքիայի վարչապետի հետ քննարկել է «ԻՊ»-ի դեմ պայքարը
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ, որի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերը։ Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը։
«Գլխավոր քարտուղարը և վարչապետը քննարկել են իրադրությունը Սիրիայում և Իրաքում, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերը»,- հաղորդում է գլխավոր քարտուղարության մամլո ծառայությունը։
Պան Գի Մունը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային առաջին Համաշխարհային հումանիտար ֆորումի նախապատրաստման համար, որը տեղի կունենա մայիսին Ստամբուլում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախաձեռնությամբ կքննարկվի Թուրքիայից Սիրիա զենքի մատակարարման հարցը։