Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը պատմել են իրենց երեխաների ծննդյան պատմությունը (լուսանկարներ)
66-ամյա Ալլա Պուգաչովան և 39-ամյա Մաքսիմ Գալկինը դաստիարակում են իրենց երկամյա երկվորյակներին՝ Գարիին և Լիզային, որոնք ծնվել են 2013 թ-ին սուրոգատ մորից։
Ինչպես հաղորդում է Informing.ru-ն, որ Ալլային սուրոգատ մորը դիմելու խորհուրդ է տվել ընկերուհին, դեռ այն ժամանակ, երբ Ալլան 52 տարեկան էր։ Այդ ժամանակ երգչուհու մտքով էլ չի անցել, որ տարիներ անց այդ քայլին է դիմելու։
Երբ Ալլայի և Մաքսիմի մոտ ցանկություն առաջացավ երեխա ունենալու, երգչուհին անմիջապես հիշեց ընկերուհու խորհուրդը։ Ցավոք, գենետիկական նյութի հետ խնդիրներ առաջացան, քանի որ կենսունակ բջիջների քանակը շատ քիչ էր։
Սակայն մասնագետներին հաջողվեց լուծել այդ դժվարությունը և միանգամից երկու էմբրիոն ապրեց՝ ծնունդ տալով երկվորյակներին՝ Գարիին և Լիզային, որոնք այժմ շատ նման են իրենց ծնողներին։