Քրիս Ռոքին հորդորում են հրաժարվել «Օսկար»-ը վարելուց
Դերասան և կոմիկ Քրիս Ռոքին հորդորել են հրաժարվել «Օսկար»-ի մրցանակաբաշխության արարողությունը վարելուց: Պատճառը մրցանակաբաշխության շուրջ տարածված սկանդալն է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Hollywood Reporter»-ին: Ինչպես հաղորդվում է, դերասանի նկատմամբ ճնշումը գնալով մեծանում է:
Մասնավորապես, արտիստին նման կոչ է արել ռեփփեր 50 Cent-ը: Նա նշել է, որ Ռոքը մեծ դեր ունի: «Մի՛ արա դա, խնդրում եմ»,- Instagram-ի իր էջում գրել է ռեփփերը՝ դիմելով դերասանին:
Ռոքին է դիմել նաև ռեփեր և դերասան Թայրիզ Գիբսոնը, ով հայտնի է «Ֆորսաժ» ֆիլմից: Նրա կարծիքով՝ Ռոքը պետք է հրաժարվի արարողությունը վարելուց և շարունակի բոյկոտը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին հայտնի էր դարձել՝ 88-րդ «Օսկար»-ը կվարի Քրիս Ռոքը, ով արդեն ստանձնել է դերասանների ամենահեղինակավոր մրցանակաբաշխության հաղորդավարի դերը երկու անգամ: