Ռուսաստանը փորձում է խափանել Սիրիայի բանակցությունների ընթացքը. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ կան ուժեր, որոնք փորձում են Սիրիայի պատերազմի բանակցությունները խափանել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Ելույթ ունենալով Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, Դավութօղլուն ասել է. «Որոշ ուժեր, այդ թվում՝ Ռուսաստանը, փորձում են խափանել մեր բանակցությունների ընթացքը՝ դրանց միացնելով «ազգային ինքնապաշտպանության խմբեր»՝ քրդական ռազմական շարժումը, որոնք Անկարան համարում է ահաբեկչական: Ահաբեկչական խմբերը չպետք է մասնակցեն բանակցություններին»:
Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ Անկարայի համար տարբերություն չկա Քուրդիստանի աշխատավորական կուսակցության, «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման և Թուրքիայում արգելված այլ խմբավորումների միջև, որոնք ակտիվ են տարածաշրջանում: