Ռուսաստանում հայրը սպանել է 10-ամյա որդուն, իսկ դստերը ստիպել օգնել ազատվել որդու մարմնից (լուսանկար)
ՌԴ Պերմսկի շրջանում հարազատ հայրը սպանել է իր 10-ամյա որդուն, իսկ տղայի քույրն այժմ նրա սպանության գործում հանդես է գալիս որպես վկա: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Հայրը, սպանելով որդուն, մեկ շաբաթ անց ներկայացել է ոստիկանություն և հայտնել իր որդու կորստի մասին: Դպրոցականի հարազատները կիսվել են սարսափելի հուշերով:
«Դանիելի խորթ մայրը և քույը պատմում էին, որ հայրը ծեծում է նրան, իսկ ընտանիքի անդամներին վախեցնում և ասում, որ չբարձրաձայնեն դրա մասին»,- ընտանիքի ծանոթները հայտնել են իրավապահ մարմիններին: Նրանք նաև հայտնել են, որ հայրն ավագ դստերը՝ 19-ամյա Կատյային, ստիպել է օգնել իրեն ազատվել որդու մարմնից: Նրանք միասին դպրոցական տղայի դին նետել են ձորը, որի մոտակայքում այժմ աշխատում են քննիչները:
Դանիելի խորթ մայրն ու դուստրն այժմ հանդես են գալիս որպես վկաներ, իսկ հորը ձերբակալել են երկու օրով: