Դա չափազանց բարդ է. ի՞նչ միջոցով է նիհարում Քիմ Քարդաշյանը (լուսանկար)
Երկրորդ հղիության ընթացքում Քիմ Քարդաշյանը գիրացել էր 27 կիլոգրամով: Դա շատ էր մտահոգում Քիմին և նա անընդհատ կիսվում էր իր մտքերով երկրպագուների հետ՝ բողոքելով մարմնի ավել քաշից: Դեկտեմբերին նա լույս աշխարհ բերեց իր որդուն, և այդ ժամանակվանից պայքարում է գիրության դեմ: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Հայտնի է դարձել, որ հայազգի աստղը փորձում է նիհարել Ատկինսի ցածր ածխաջրածնի դիետայի օգնությամբ: Քիմն իր առջև խնդիր է դրել՝ նիհարել 30 կիլոգրամով, որպեսզի դառնա ավելի բարեկազմ, քան մինչև հղիությունը:
Պարզվում է, սակայն, որ նիհարելն ավելի դժվար է, քան կարծում էր Քիմը: Օրերս նա դժգոհել է թվիթթերյան իր էջում՝ գրելով. «Դա չափազանց դժվար է»:
Ատկինսի դիետան սրտաբան Ռոբերտ Ատկինսկի կողմից ստեղծված դիետա է: Այն սահմանափակում է ածխաջրածինների օգտագործումը: Դիետան իր տարածվածության գագաթնակետին էր 2000-ականների սկզբներին: