Պուտինը երկու անգամ մերժել է Գերմանիային
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երկու անգամ հրավիրել են մասնակցելու Մյունխենի՝ անվտանգության հարցով կոնֆերանսին, սակայն երկու անգամ էլ երկրի առաջնորդը մերժել է հրավերը: Այս մասին հայտնում է «Regnum» լրատվական գործակալությունը:
Ռուսական պատվիրակությունը կղեկավարի Սերգեյ Լավրովը՝ երկրի արտգործնախարարը: Այս մասին այսօր հայտնել է կոնֆերանսի ղեկավար Վոլֆանգ Իշինգերը:
Նրա խոսքով՝ Գերմանիայում Ռուսաստանը կներկայանա «շատ լուրջ» պատվիրակությամբ:
«Մենք Ռուսաստանից շատ լուրջ պատվիրակության ենք սպասում: Կժամանի երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ինձ հաղորդել են, որ նաև կժամանեն բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ես ՌԴ նախագահին հրավեր էի ուղարկել դեռևս նախորդ սեպտեմբերին, սակայն նա հայտնել էր, որ չի կարողանա ներկա գտնվել կոնֆերանսին: Ես հրավերս կրկին ուղարկեցի դեկտեմբերին՝ մտածելով, որ նա կարող է փոխել իր որոշումը. չէ՞ որ հետաքրքիր հնարավորություն է բացատրելու քաղաքականության արտասովոր գծերը, սակայն որոշումը մնացել էր անփոփոխ »,- հայտնել է կոնֆերանսի ղեկավարը: