Ուկրաինայում գործ է հարուցվել «Coca-Cola»-ի դեմ՝ Ղրիմի պատկերով գովազդի համար
«Coca-Cola» և «PepsiCo» ընկերությունները կարող են հայտնվել Ուկրաինայի բանտերում: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Այսպես է կարծում Գերագույն ռադայի աշխատակից Գեորգի Լոգվինսկին: Նա հայտնել է այն մասին, որ ուկրաինական դատախազության ամանորյա շնորհավորանքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:
«Այսօր ստացել եմ Ղրիմի Ինքնավար Հանրապետության պաշտոնական պատասխանն այն մասին, որ սույն թվականի հունվարի 11-ին քրեական գործ է հարուցվել»,- ֆեյսբուքի իր էջում հայտնել է պատգամավորը:
Նա հավելել է, որ Քրեական օրենսգիրքը շարունակում է ստուգել110-րդ՝ տարածքային ամբողջականության ոտնձգության և 229-րդ՝ ապրանքի և ծառայությունների նշանի ապօրինի օգտագործման մասին հոդվածները: