Ադրբեջանցի գնդապետի ձեռքում նռնակ է պայթել
Ադրբեջանի նորաստեղծ Պետանվտանգության ծառայության շենքում միջադեպ է գրանցվել։ Միջադեպը տեղի է ունեցել երկու օր առաջ՝ ծառայության աշխատակիցների զորավարժությունների ընթացքում։Այս մասին գրում է ադրբեջանական Oxu.Az-ը:
Ծառայության բաժնի պետ, 1968 թվականին ծնված գնդապետ-լեյտենանտ Մուստաֆաևի ձեռքում ձեռքի նռնակ է պայթել։
Մուստաֆաևը դեմքի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։