Գրիգորի Լեպսն ու Տիմատին նկարահանվել են երշիկի գովազդում (տեսանյութ)
Գրիգորի Լեպսի ու Տիմատիի դուետն արդեն որերորդ տարին է՝ չի դադարում լինել սիրված ու պահանջված: Վերջերս արտիստները որոշել են կրկնել իրենց հաջողությունը և նկարահանվել են երշիկի գովազդում: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Հատկանշական է այն, որ երգիչները նկարահանվել են ոչ թե թանկարժեք ավտոմեքենաների կամ զարդերի, այլ երշիկի գովազդում: Այս ամենից դատելով՝ ենթադրվում է, որ ընկերության մենեջերները մեծ հոնորար են խոստացել երգիչներին:
Ամեն դեպքում, գովազդային հոլովակը բավականին դրական է ստացվել: Հոլովակում երգիչները ժամանում են օդանավակայան, որպեսզի թռչեն Լոնդոն, սակայն ստուգողները նրանց ճամպրուկներում երշիկ են հայտնաբերում:
«Երկրից երշիկ արտահանելն արգելված է»,- հայտնում են օդակայանի աշխատակիցները, իսկ երգիչները պատասխանում են.«Իսկ ինչների՞ս է պետք Լոնդոնը, նշանակում է պետք է մնալ»:
Մանրամասները՝ տեսանյութում: