Շառլ Ազնավուրը պատվոգրեր է հանձնել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներին
Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը պատվոգրեր է հանձնել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներին' շնորհակալություն հայտնելով հայ մշակույթի զարգացման, հայապահպանման գործում ունեցած ավանդի եւ հայանպաստ գործունեության համար: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանձման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունում:
Պատվոգիր ստացան ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրերը, Ժնևի «Թոփալյան» հայկական դպրոցի տնօրեն Նևրիկ Ազադյանին, դպրոցի ուսուցչուհիներ Հասմիկ Մելիքսեթյանին, Վալյա Դադոյանին, «Արաքս» խմբերգության պատասխանատու Դիանա Բոյաջյանին, Աառաուի հայկական համայնքի նախկին ղեկավար Կրիկոր Ելմայանին և «Գրանշան 2011» մրցույթի ոչ լատինական տառատեսակների գծով երկրորդ մրցանակի դիպլոմը Անտոն Ստուդերին։